Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.11.2016 | 00:02

Մեղավորի փառքին մի՛ նախանձիր, որովհետև չգիտես, թե ինչպիսին կլինի նրա կործանումը։ Հավանություն մի՛ տուր ամբարիշտների հավանած բանին, հիշի՛ր, որ մինչև դժոխք չես արդարանա։ Հեռո՛ւ մնա այն մարդուց, որ սպանելու իշխանություն ունի, և դու չես տագնապի մահվան երկյուղից։ Եթե մոտ էլ լինես, զգո՛ւյշ եղիր սխալ գործելուց, որպեսզի նա չխլի կյանքդ. համարի՛ր, թե որոգայթների միջոցով ես անցնում և քաղաքի պարիսպների վրայով ես քայլում։


Սիրաքի իմաստությունը 9. 16-20

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ